Araratnews.am-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ երկրի ղեկավարի պաշտոնից, քանի որ կարծում է՝ ժամանակը եկել է: Այս մասին Կադիրովը հայտնել է Россия 1 հեռուստաալիքի եթերում. հաղորդում է Ria.ru-ն:

Ըստ Կադիրովի՝ հրաժարականը նրա երազանքն է, որովհետև շատ դժվար է կառավարել տարածաշրջանը և պատասխանատվություն կրել ժողովրդի և պետության ղեկավարության առջև:

Չեչնիայի ղեկավարը նշել է, որ չի հոգնել և պատրաստ է ծառայելու Ռուսաստանին, սակայն հանրապետությունն այժմ այլ առաջնորդի կարիք ունի:

«Կարծում եմ` ժամանակը եկել է: Երբեմն հարկավոր են ինձ նման առաջնորդներ, որպեսզի պայքարեն և կարգի բերեն ժողովրդին: Մեզ մոտ այսօր կարգուկանոն է տիրում, ինչպես նաև հարգանք, ըմբռնում հասարակության մեջ: Առաջին հերթին մեզ ճանաչում են որպես Ռուսաստանի քաղաքացիների: Կարծում եմ` ժամանակն է, որ փոփոխություններ կատարվեն նաև Չեչնիայի Հանրապետությունում»,- ասել է տարածաշրջանի ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել